Пример тек
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ք. ____________________ «____»___________ 20___թ. (կնքման վայրը)
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ՝ Իդեմս ________________________________________________________________________-ի (անուն, ազգանունը հայրանուն), մի կողմից (այսուհետ` «Պատվիրատու»), և
ԿԱՏԱՐՈՂ՝ անձի անուն, ազգանունը ի դեմս _______________________________________________________________________-ի մյուս կողմից (այսուհետ` «Կատարող»), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1.1. Սույն պայմանագրով` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ վերջինիս մատուցել սույն պայմանագրի 2.1 կետում նշված ծառայություններ (այսուհետ` «Ծառայություններ»), համաձայն նախագծի իսկ Պատվիրատուն պարտավորվում է պատշաճ կատարված լինելու դեպքում ընդունել ծառայությունների արդյունքը և վճարել այդ Ծառայությունների համար:
2.1 Սույն պայմանագրով Պատվիրատուին մատուցվելիք ծառայությունները ներառում են`
1) Նախապատրաստական աշխատանքներ դիզայն պրոեկտի ստեղծում, պրոյեկտավորում, շինթույտվության վկայական,/հողային աշխատանքներ և այլն/
2) Բետոնե հիմնախարիսխի լիցքը
3) Սյուների տեղադրումը
4) Հեծանների տեղադրումը
5) Կոպիտ հատակի շերտի կոնստրուկցիա և լիցքը
6) Պատերի տեղադրումը/տուֆ երկու շարք/
7) Տանիքի տեղադրումը ջրահեռացման համակարգով /ըստ նախագծի/ 8) Միջնապատերի տեղադրումը ըստ նախագծի
9) Հիմնական կոյուղագծի և ջրամատակարարման մոնտաժ
10) Միջնահարկը և հարկի ծածկը՝ մոնոլիտ
Բոլոր տիպի աշխատանքները և դրանց քանակը հիմնված են սույն Պայմանագրին կցված նախագծի վրա, բոլոր տիպի աշխատանքները կատարվում են կատարողի նյութերով, որը ներառված է պայմանագրի գնի մեջ։
Պատվիրատուն կարող է տրամադրել որոշ նյութեր, որոնց գինը նվազեցվում է պայմանագրի ընդհանուր գնից՝ դրանց արժեքներին համապատասխան։ Պատվիրատուն ապահովում է էլեկտրկանությամբ և ջրով
Հողակտորի /հասցեն/ —————————————————————————————— —————————————————————————————————կառուցել բնակելի տուն համաձայն նախագծի-------------------------------------------------------------------------------------
2.2Սույն Պայմանագրին կցված նախագծին համապատասխան մատուցված Ծառայության ավարտը (օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի շեղումների հաշվառմամբ) հաստատվում է Կողմերի միջև ստորագրվող հանձնման-ընդունման ակտով:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Պատվիրատուն իրավունք ունի`
3.2. Կատարողից պահանջել Ծառայությունները մատուցել Պայմանագրով սահմանված ժամկետներում:
3.3. Կատարողից պահանջել կատարելու Պայմանագրի
2.1 կետով նախատեսված պարտականությունները:
3.4. Պատվիրատուն պարտավոր է`
3.5. Կատարողին տրամադրել /հատկացնել/ Ծառայությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը, օբյեկտները:
3.6. Վճարել մատուցված Ծառայությունների գինը՝Պայմանագրի 6-րդ կետին համապատասխան: 4 Կատարողն իրավունք ունի`
4.1. Պատվիրատուից պահանջել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը և օբյեկտները:
4.2. Իր կողմից մատուցած ծառայությունների համար ստանալ Պայմանագրին համապատասխան վարձատրություն՝ Պայմանագրի 6-րդ կետին համապատասխան:
5. Կատարողը պարտավոր է`
5.1. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով, պայմանագրով որոշված ամբողջ ծավալով և ժամկետներում:
5.2. Ծառայություններն ամբողջ ծավալով մատուցել Պայմանագրի ստորագրման օրվանից եռամսյա ժամկետում:
5.3. Կատարած փաստացի ծախսերի վերաբերյալ Պատվիրատուին ըստ պահանջի ներկայացնել հավաստի տվյալներ (գնումների անդորրագրեր, Կատարողի կողմից Պատվիրատուին մատուցվող ծառայության շրջանակներում կատարված գնումները և դրանց չափը հավաստող այլ ապացույցներ և այլն):
5.4. Ապահովել Պատվիրատուի կողմից տրամադրված և ծառայության կատարման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ու այլ նյութերի, ինչպես նաև իր օգտագործմանը հանձնված առարկաների պահպանվածությունը:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Ծառայությունների ընդհանուր գինը կազմում է ———————հազար ՀՀ դրամ/-—— ————————————————————————————————————————————— կամ համարժեք ամերիկյան դոլլար (ներառյալ` հարկերը և այլ պարտադիր վճարները), որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով ենթակա է հարկման, ինչպես նաև այլ պարտադիր վճարների գծով նվազեցման, որոնք հաշվարկվում, պահվում և պետական բյուջե են փոխանցվում Կատարողի կողմից:
6.2 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 2.1 կետում նշված ծառայության գինը վճարվում է պայմանագրի ստորագրման պահից կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ Կատարողի նշած բանկային քարտի հաշվին փոխանցելու միջոցով՝ ներքոշարադրյալ հաջորդականությամբ՝
Փուլ առ փուլ
Կախավճար30% ————————————————————————————————————պայմանագրի ստորագրման պահից
Երկրորդ փուլ 30% ——————————————————————————————————— Շինարարական աշխատանքներ սկզբրց երկու շաբաթ հետո
Երրորդ փուլ 30% ———————————————————————————————————
Վերջնական վճարը10% ————————————————————————————————
աշխատանքների կատարումը Պատվիրատուի կողմից ընդունելուց հետո
7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելու պահիցև գործում է մինչև ____.____20___թ.:
7.2 Պայմանագիրը կարող է ժամկետից շուտ լուծվել Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Կատարված աշխատանքների վճարի ուշացման դեպքում պատվիրատուն վճարում է կատարողին տուգանք չվճարված գումարի 0,3 տոկոսի չափով` ուշացած յուրաքանչյուր օրվա համար:
7.3 Կտարողի կողմից օբյեկտի շահագործման հանձնման պայմանագրով նախատեսված ժամկետի խախտման դեպքում (հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետը) կատարողը վճարում է պատվիրատուին տուգանք պայմանագրային գնի 3 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր ամսվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի, Օբյեկտի շահագործման հանձնման ժամկետն երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը: Կատարողի կողմից աշխատանքների կատարման գրաֆիկով փոխանցվող օբյեկտների առանձին աշխատանքների, փուլերի, ծավալների, ժամկետների խախտման դեպքում կատարողը վճարում է պատվիրատուին տուգանք յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով չկատարված աշխատանքների արժեքի մեկ տոկոսի չափով` հաշվի առնելով արժեզրկումը:
7.4. Կատարողը պարտավոր է իր հաշվին (առանց լրացուցիչ վճարման) վերացնելու շահագործման հանձնված օբյեկտի շահագործման հանձնված օրվանից 2-ամսյա ժամկետում հայտնաբերված շինարարական թերությունները:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Պայմանագրի պայմանների փոփոխումը, լրացումը կամ դրա գործողության ժամկետը երկարացնելը և դադարեցումն իրականացվում է Կողմերի գրավոր համաձայնությամբ, որը կհամարվի սույն պայմանագրի անբաժանելի մասը:
8.2. Պայմանագիրը կնքված է հայերեն, երկու օրինակներից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի օրինակը տրվում է Պատվիրատուին, մեկը՝ Կատարողին։ Պայմանագրին կցված նախագիծը---------------------------------------------------------------------------- հանդիսանում է պայամանագրի անբաժանելի մասը
9. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատվիրատու
1. Կազմակերպության անվանում կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն _________________________________________________________________________ Անձնագիր՝_____________________________________________________ Հասցե՝ ____________________________________________________________ ___________________________________________________________ ստորագրություն,
Կատարող
Անուն, ազգանուն, _________________________________________________________________________ Անձնագիր՝_____________________________________________________ Հասցե՝ ____________________________________________________________ __________________________________________________________
ստորագրություն,
Բանկի անվանում՝ _______________
Հաշվեհամար՝ __________________